Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատարության հերթական փոփոխությունն արտացոլում է ՌԴ ՊՆ-ում տարաձայնությունները․ բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն իր ամենօրյա զեկույցում մեկնաբանել է Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի Արևմտյան խմբի հրամանատարի փոփոխությունը․ ամենայն հավանականությամբ, Արևմտյան ուժերի խմբի հրամանատարությունը ստանձնելու է գեներալ-լեյտենանտ Եվգենի Նիկիֆորովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա կդառնա զորքերի այս խմբավորման առնվազն չորրորդ հրամանատարը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո և կփոխարինի գեներալ-գնդապետ Սերգեյ Կուզովլևին, որն այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը երեք ամիս առաջ։ Բրիտանական հետախուզությունը հիշեցնում է, որ որպես Ռուսաստանի Զինված ուժերի Արևելյան խմբի շտաբի պետ՝ ներխուժման առաջին շաբաթներին Նիկիֆորովն ակտիվորեն ներգրավված էր օդադեսանտային զորքերի ձախողված փորձի պլանավորման մեջ հյուսիս-արևմուտքից՝ Չեռնոբիլի տարածքով դեպի Կիև հարձակման գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596444.html

© factor.am

Միացեք մեզ

[mc4wp_form id="69"]
Copyright © All rights reserved. | BNN Media Holding | CoverNews by AF themes.