Իսրայելի նոր կաբինետի հակառակորդները բողոքի ցույց են անցկացրել Թել Ավիվում

Հինգշաբթի երեկոյան հարյուրավոր մարդիկ հավաքվել են Թել Ավիվի կառավարական գրասենյակների մոտ՝ բողոքելով Իսրայելի նոր կաբինետի դեմ, որը գլխավորում է «Լիքուդ»-ի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է Jerusalem Post-ը: Նշվում է, որ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել Երուսաղեմում՝ Կնեսետի (խորհրդարանի) շենքի մոտ։ Մասնակիցները, մասնավորապես, «Զգույշ եղեք, կոռուպցիան վարակիչ է» գրությամբ պաստառներ են պահել։ Հավաքին միացել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Մերավ Միքայելին, որը հայտարարել է, որ Իսրայելը պետք է լինի «տուն հրեա ժողովրդի համար, որտեղ բոլորն ունեն լիովին հավասար իրավունքներ և հնարավորություններ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596389.html
© factor.am