Բելառուսի արտգործնախարարությունը վճռական բողոք է հայտնել Մինսկում Ուկրաինայի դեսպանին

Մինսկում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին կանչել են Բելառուսի արտգործնախարարություն, նրան վճռական բողոք են հայտնել երկրի տարածքում ուկրաինական հրթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: