Բաքուն բողոք է հայտնել UNICEF-ին՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության համար

UNICEF-ի Բաքվի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժին, որտեղ նրան Բաքվի դժգոհություն են փոխանցել, հայտնում են տեղական քարոզչական լրատվականները։ Նշվում է, որ հանդիպմանը կառույցի ներկայացուցչին ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել UNICEF-ի Երևանի գրասենյակի հայտարարության «անընդունելիության» վերաբերյալ։ Ընդգծվել է, որ կառույցի Երևանյան գրասենյակի ղեկավարը, իբր, գերազանցել է իր մանդատն ու լիազորությունները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ UNICEF-ի գրասենյակը և Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը, իբր, ընդունել են կառույցի երևանյան գրասենյակի ղեկավարի «կողմնակալ հայտարարությունները»։ Ի դեպ, ուշագրավ է, որ UNICEF-ի Բաքվի գրասենյակի ղեկավարը կանչվել է ոչ թե ԱԳՆ, այլ նախագահի աշխակազմ։ Հիշեցնենք, որ կառույցը հայտարարություն էր տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված։ «Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են նրանց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»,-ասվում է հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596387.html

© factor.am

Միացեք մեզ

[mc4wp_form id="69"]
Copyright © All rights reserved. | BNN Media Holding | CoverNews by AF themes.