ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստան-Սիրիա-Թուրքիա եռակողմ հանդիպումից

ԱՄՆ Պետդեպարտամենտից մի պաշտոնյա, ով ցանկացել է անանուն մնալ, գրավոր պատասխանել է «Ամերիկայի ձայնի» թուրքական բաժնի հարցերին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը սիրիական հարցում անփոփոխ է մնացել: Անդրադարձել է օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ու հետախուզության պետերի միջև։

Պետդեպի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի խրախուսում երկրների (Ռուսաստան և Թուրքիա – խմբ.) հարաբերությունների զարգացումն ու իր ձևակերպմամբ դաժան բռնապետ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը։

«Մենք այդ երկրներին (Ռուսաստան և Թուրքիա- խմբ.) կոչ ենք անում զգուշությամբ գնահատել Ասադի ռեժիմի վերջին 10 տարվա ընթացքում Սիրիայի ժողովրդի դեմ կիրառած դաժանությունը և ռեժիմի կողմից Սիրիայի ժողովրդին կենսական հումանիտար օգնության և անվտանգության ապահովման խոչընդոտման հանգամանքը, որը շարունակական բնույթ է կրում: Մենք շարունակում ենք կողմ լինել քաղաքական լուծման ճանապարհով խնդրի կարգավորմանը»,- ասել է նա:

https://www.ermenihaber.am/

Միացեք մեզ

[mc4wp_form id="69"]
Copyright © All rights reserved. | BNN Media Holding | CoverNews by AF themes.