ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ ռուսական վարձկան կազմակերպությունը զենք է ստանում նաև Հյուսիսային Կորեայից

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը ընդլայնում է իր ազդեցությունը՝ հավաքագրելով դատապարտյալների և զենք ստանալով Հյուսիսային Կորեայից։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասում է, որ ռուսական «Վագներ» վարձկան խմբավորումը, կադրերի պակաս ունի և դատապարտյալներ է հավաքագրում: Ըստ Քիրբիիի՝ Wagner Group-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինն անձամբ է գնացել ռուսական բանտեր՝ հավաքագրելու դատապարտյալներին առաջնագծում կռվելու համար: «Թվում է, թե պարոն Պրիգոժինը պատրաստ է ուղղակի մսաղացը նետել ռուս զինյալներին։ Իրականում, մոտ հազար «Վագներ» մարտիկ Բախմուտում սպանվել է՝ կռվելով վերջին շաբաթների ընթացքում, և մենք կարծում ենք, որ այդ հազար մարտիկների 90%-ը, ըստ էության, դատապարտյալներ են եղել»,-հայտարարել է Քիրբինը։ «Ռուսաստանը ճաղերի հետևում» քաղաքացիական իրավունքների պաշտպանության խմբի հիմնադիր Օլգա Ռոմանովայի խոսքով՝ «Նրանց չի հետաքրքրում գաղափարը, թե ինչու են ազատ արձակվում, այլ հետաքրքրում էր ազատությունը։ Նրանք ցանկանում էին ազատ լինել բանտից, կարգապահությունից և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/596302.html

© factor.am

Միացեք մեզ

[mc4wp_form id="69"]
Copyright © All rights reserved. | BNN Media Holding | CoverNews by AF themes.