Երևանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի շրջանակներում «Մեղրի» և «Արաս» տնտեսական գոտիների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում մայիսի 12-ին Երևանում կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի խորհրդական Մահմուդ Ալի Ֆարանաքյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի և Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը գոհունակությամբ նշել է վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև պաշտոնական և գործարար փոխգործակցության ակտիվացումը։

Միացեք մեզ

[mc4wp_form id="69"]
Copyright © All rights reserved. | BNN Media Holding | CoverNews by AF themes.